Ապրիլի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով այդ երկրի զինված ուժերի Ֆ-16 կործանիչները հրթիռակոծել են Սիրիայում՝ Իրաքի սահմանին մոտ տեղակայված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։
According to the orders of the commander-in-chief of the armed forces, Dr. Haider Al-Abadi, our heroic air force carried out, on Thursday, in Syria near Iraqi border deadly air strikes against Daesh's Terrorists gangs.
— PM Media Office (@IraqiPMO) April 19, 2018
Ըստ իրաքյան կողմի՝ հարվածներն իրականացվել են՝ ելնելով այն վտանգից, որ այդ ահաբեկիչները կարող են ներթափանցել Իրաք։
Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակի խոսքերով՝ գործողությունը համակարգվել է Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, և, եթե ահաբեկչական խմբավորումների կողմից վտանգ լինի, նմանատիպ գործողությունները կշարունակվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Սիրիայի և Իրաքի սահմանին՝ Ալ-Ղայմ բնակավայրում, բախումներ էին եղել Իրաքի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև:Բախման ընթացքում սպանվել էր ԻՊ 4 ահաբեկիչ:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրաքի զինուժը Դեր Զորից հարավ ԻՊ զինյալների դեմ համատեղ գործողություն է իրականացնում Սիրիայի զինված ուժերի հետ: