Tag Archives: Կանադա

Կանադացի գեներալին Աֆղանստանում մեղադրում են զենքի ապօրինի շրջանառության համար

Հունվար 30, 2014 20:53 | RAZM.INFO -

Աֆղանստանում կանադական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար Դանիել Մենարին կասկածում են զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության համար։ Պաշտոնաթող գեներալին ձերբակալել են հունվարի 10-ին, սակայն աֆղանական իշխանությունների հետ նրա հակասությունների մասին հայտնի է դարձել միայն վերջերս։ Continue reading

Հայաստանում է Կանադայի վերահսկողության կենտրոնի միացյալ ռազմավարական շտաբի տնօրենը

Նոյեմբեր 29, 2013 14:30 | RAZM.INFO - Նոյեմբերի 27-30-ը ժամանակահատվածում աշխատանքային այցով Հայաստանում է Կանադայի սպառազինության վերահսկողության կենտրոնի միացյալ ռազմավարական շտաբի տնօրեն, գնդապետ Դեյվիդ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը: Continue reading

Կանադացի զինծառայողները ծանոթանում են TAPV զրահամեքենային

Հոկտեմբեր 16, 2013 18:10 | RAZM.INFO - Կանադացի 50 զինծառայողներ փորձարկում են կանադական Tactical Armoured Patrol Vehicle (TAPV, Թաքթիքալ արմորդ փաթրոլ վեհիքլ) զրահամեքենան, որպեսզի ավելի լավ ծանոթանան դրա հնարավորություններին։ Continue reading

Ադրբեջանը հաղորդում է սակրային սարքավորում ձեռք բերելու մասին

Սեպտեմբեր 3, 2013 17:02 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Alen Vanguard կանադական ընկերությունից ձեռք է բերել պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումներ։ Continue reading

Կանադան ռազմական ուսումնական կենտրոն է բացել Արկտիկայում

Օգոստոս 16, 2013 12:20 | RAZM.INFO - Կորնուոլիս կղզում բացվել է Արկտիկայի կանադական զինված ուժերի ուսումնական կենտրոնը։ Կանադային պաշտպանության նախարար Ռոբերտ Նիկոլսոնը շեշտել է, որ կենտրոնի բացումը թույլ կտա Կանադային ուժեղացնել իր դիրքերն այդ շրջանում և տեղական քաղաքացիական իշխանություններին աջակցություն ցույց տալ։ Continue reading

Կանադան 1500 բեռնատարի գնման մրցույթ է հայտարարել

Հուլիս 30, 2013 13:46 | RAZM.INFO - Կանադայի պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարել ԶՈւ-ին 1500 միավոր միջին բեռնատար մեքենաների տրամադրման համար։ Մեքենաների գնման համար ծրագրվում է ծախսել ոչ ավել, քան 705 մլն ԱՄՆ դոլար։ Continue reading

Կանադան հրաժարվել է ընդունել ամերիկյան ուղղաթիռները

Հուլիս 22, 2013 10:39 | RAZM.INFO - Ըստ 2004-ի ԱՄՆ-ի և Կանադայի միջև պայմանագրի՝ ամերիկյան Sikorsky («Սիկորսկի») ընկերությունը պետք է տրամադրեր Կանադային բազմաթիրախային S-92 Cyclone ուղղաթիռներ։ Սակայն այսօր՝ հուլիսի 22-ին, հայտնի է դարձել, որ կանադական կողմը հրաժարվում է ընդունել դրանք։ Continue reading

Կանադան ստացավ իր առաջինը «Չինուք CH-47F»-ը

Չինուք CH-47F Հուլիս 3, 2013 10:42 | RAZM.INFO - Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերը ստացել են իրենց առաջին ծանր մարտական-ուղևորատար «Չինուք CH-47F» ուղղաթիռը։ «Չինուքի» այս տիպի առաջին ուղղաթիռը հունիսի վերջին տրամադրվել է Հյուսիսային Օնտարիոյի Փեթավավա շրջանում գտնվող մարտավարական ուղղաթիռների ռազմաբազային։ Continue reading

Կանադան հրաժարվում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնել

F-35 կործանիչ Դեկտեմբեր 7, 2012 17:00 | RAZM.INFO - Կանադայի կառավարությունը հրաժարվում է «F-35 Lightning II» կործանիչներ գնելու մտքից: Որպես պատճառ նշվում է KPMG ֆինանսական ընկերության հաղորդագրությունը, համաձայն որի գործարքի արժեքը 30 միլիարդ դոլար պիտի լիներ, ինչը չափից թանկ է համարվել: Այդ մասին հաղորդում է կանադական «Ottawa Citizen» լրատվակայքը: Continue reading

Կանադայում Իրանին պատկանող անշարժ գույքի 3 օբյեկտների վրա արգելանք է դրվել

Նոյեմբեր 2, 2012 15:36 | RAZM.INFO - Օնտարիոյի վերաքննիչ դատարանի դատավոր Բեթ Ալենի հրամանով Կանադայի տարածքում, ենթադրաբար Իրանին պատկանող անշարժ գույքի երեք օբյեկտների վրա, արգելանք է դրվել, այդ թվում և Օտավայում Իրանի դեսպանատան և Տորոնտոյում իրանական մշակույթային նախկին կենտրոնի շենքերի վրա: Continue reading