Կանադայում Իրանին պատկանող անշարժ գույքի 3 օբյեկտների վրա արգելանք է դրվել

Օնտարիոյի վերաքննիչ դատարանի դատավոր Բեթ Ալենի հրամանով Կանադայի տարածքում, ենթադրաբար Իրանին պատկանող անշարժ գույքի երեք օբյեկտների վրա, արգելանք է դրվել, այդ թվում և Օտավայում Իրանի դեսպանատան և Տորոնտոյում իրանական մշակույթային նախկին կենտրոնի շենքերի վրա:

Կանադացի դատավորի հրամանը հիմնված է Իրանի անվտանգության գործակալության դեմ ԱՄՆ դատարանի ընդունած որոշման վրա։

Ըստ դատարանի որոշման, Մարլա Բենետի մահվան մեղադրանքով Իրանի հատուկ ծառայությունները 13 մլն դոլար փոխհատուցում պետք է վճարեն Բենետի ընտանիքին:

Ամերիկացի 24-ամյա Մարլա Բենետը զոհվել է 2002 թ. Երուսաղեմի Հեբրայական համալսարանում ահաբեկչական գործողության պատճառով: Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել Համասը: 2007թ. ԱՄՆ դատավոր Ռոյս Լամբերտը Համասին մեղավոր է ճանաչել հարձակման համար և հայտարարել, որ Իրանը շարունակաբար օժանդակել է Համասի անդամներին՝ Իսրայելի դեմ հարձակումներ գործելու համար:

Դատարանն Իրանին և Իրանի տեղեկատվության և ապահովության նախարարությանը հրամայել էր վճարել 13 միլիոն դոլար: ԱՄՆ-ում չկարողանալով ստանալ գումարը՝ Մարլա Բենետի ընտանիքը դիմել է Կանադայի դատարանին:

ԱՄՆ որոշումը Կանադայում ճանաչելու համար հայցադիմումն ընդունվել է սեպտեմբերի 13-ին, սակայն սեպտեմբերի 7-ին Կանադայի արտգործնախարար Ջոն Բաիրդը հայտարարել էր, որ Թեհրանում Կանադայի դեսպանատունը փակվել է: Այդ պատճառով տուժողի ընտանիքի փաստաբները չեն կարողացել տեղյակ պահել Իրանի պաշտոնյաներին: Դատական նիստին Իրանի ներկայացուցիչը չի եղել և մեկնաբանություներ չեն արվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *