Կանադան 1500 բեռնատարի գնման մրցույթ է հայտարարել

Կանադայի պաշտպանության նախարարությունը տենդեր է հայտարարել ԶՈւ-ին 1500 միավոր միջին բեռնատար մեքենաների տրամադրման համար։

Մեքենաների գնման համար ծրագրվում է ծախսել ոչ ավել, քան 705 մլն ԱՄՆ դոլար։

Այսպիսի բեռնատարների ձեռքբերումն իրականացվելու է մարտավարական աջակցող մեքենաների արդիականացման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։

HX77 8x8 բեռնատարներ

HX77 8×8 բեռնատարներ

Բացի 1500 միավոր բեռնատարից, Կանադայի զինվորականները ցանկանում են գնել նաև 300 բեռնատար կցորդ ու 150 միավոր զրահապատ համակարգ։ Տենդերի հաղթողը կստանա պայմանագիր, որն ընդգրկելու է նաև հավելյալ 650 բեռնատար, 240 կցորդ ու 150 զրահապատ համալիրներ տրամադրելու օպցիոն։

Բոլոր մեքենաները ձեռք են բերվելու 5 տարբերակով՝ բեռնատար, բեռնատար՝ վերամբարձ-տեղափոխող կռունկով, բեռնատար՝ բեռնակրող-բեռնաթափող համակարգով, բեռնատար՝ տրանսպորտային-տարհանման գործառույթով և բեռնատար՝ սպառազինության տեղափոխման համար։

Նշենք, որ տրամադրվելիք բեռնատարների գնահատողական փորձարկումները նախատեսված են 2014-ին, իսկ պայմանագիրը պետք է որ կնքվի 2015-ին։ Կանադայի ՊՆ-ն ակնկալում է առաջին մեքենաները ստանալ 2017-ի ամռանը։ Մեքենաների տրամադրումը նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանից ոչ ուշ։

Հավելենք, որ տենդերին մասնակցելու հայտ են ներկայացրել BAE Systems, Daimler, Oshkosh, Navistar Defense, Renault և Rheinmetall/MAN ընկերությունները։ Հայտնի է, որ վերջիններիս առաջարկելու են FMTV, Zetros, MTVR, ATX8, Kerax 8×8 և HX77 բեռնատարներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *