Լեհաստանն արդիականացնում է ՄիԳ-29 կործանիչները

Լեհաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչներն արդիականացման և վերանորոգման փուլ են անցնում։ Ինքնաթիռների արդիականացնումն իրականացվում է անմիջապես Լեհաստանի տարածքում։

Մասնավորապես, ՄիԳ-29 կործանիչների արդիականացման աշխատանքներով զբաղվել է Wojskowe Zakłady Lotnicze  (WZL) ռազմական ավիավերանորոգման գործարանը, որը տեղակայված է Բիդգոշե քաղաքում։

ՄիԳ-29. Լեհաստանի օդուժ

ՄիԳ-29. Լեհաստանի օդուժ

Արդիականացում է անցնում թվով 16 կործանիչ, որոնցից առաջինն արդեն պատրաստ է և փոխանցվել է երկրի օդուժին։ Մնացած ինքնաթիռների վրա աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014-ի աշնանը։

Սպասվում է, որ վերանորոգումից և արդիականացումից հետո ինքնաթիռները հնարավոր կլինի շահագործել մինչ 2028 թվականը։ Պայմանագրի արժեքը կազմել է շուրջ 40 մլն ամերիկյան դոլար։

WZL-ն հիմնականում արդիականացրել է լեհական ՄիԳ-29-երի սարքավորումները։ Տեղադրվել է տվյալերի հաղորդման MIL-STD-1553B սարք, INSB-29, AVB-29, HDB-29 ինտերֆեյսեր, առաջադրանքների պլանավորման MDP համակարգիչ, EGI նավիգացիոն համակարգ, թվային վիդեոռեգիստրատոր, UHF/VHF ռադիոկայան և այլն։

Նշենք, որ ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչի արտադրությամբ զբաղվում է «Միկոյան և Գուրևիչ» գործարանը։ Առաջին թռիչքը կատարել է 1977 թվականին, իսկ արտադրությունը սկսվել է 5 տարի անց։

Լեհաստանի զինված ուժերում  հաշվվում է 36 միավոր ՄիԳ-29։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *