Նոյեմբերի 27-30-ը ժամանակահատվածում աշխատանքային այցով Հայաստանում է Կանադայի սպառազինության վերահսկողության կենտրոնի միացյալ ռազմավարական շտաբի տնօրեն, գնդապետ Դեյվիդ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին գնդապետ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են սպառազինության վերահսկողության ոլորտում երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարների, համատեղ ծրագրերի և փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: