Կանադան ստացավ իր առաջինը «Չինուք CH-47F»-ը

Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերը ստացել են իրենց առաջին ծանր մարտական-ուղևորատար «Չինուք CH-47F» ուղղաթիռը։

«Չինուքի» այս տիպի առաջին ուղղաթիռը հունիսի վերջին տրամադրվել է Հյուսիսային Օնտարիոյի Փեթավավա շրջանում գտնվող մարտավարական ուղղաթիռների ռազմաբազային։

Կանադան «Բոինգ» ընկերության հետ կնքել է 15 միավոր «Չինուք CH-47F» ուղղաթիռ ձեռք բերելու պայմանագիր։ Ամերիկյան ընկերությունը նախատեսում է մինչ տարեվերջ ևս 6 ուղղաթիռ փոխանցել Կանադային, իսկ մինչ 2014 թվականի ամառը կտրամադրվի մնացած 8 «Չինուքը», տեղեկացնում է Jane’s-ը։

Չինուք CH-47F

Չինուք CH-47F

Նշենք, որ «Չինուք CH-47F» (CH-47F Chinook) ծանր ուղևորա-բեռնափոխադրող ուղղաթիռների արտադրությամբ զբաղվում է «Բոինգ» (Boeing) ընկերությունը։

«Չինուք» սերիայի առաջին ուղղաթիռները սկսել են թռիչքներ կատարել 60-ականների սկզբին։ Հետագա տարիներին «Չինուքը» ենթարկվել է մշտական կատարելագործումների և արդիականացման։ «Չինուք-CH-47F» ուղղաթիռը ներկայացվել է 2006 թվականին։

Վերջերս հայտնի էր դարձել , որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պայմանագիր է կնքել «Բոինգ» ընկերության հետ, որով ձեռք է բերելու 117  «Չինուք-CH-47F» ուղղաթիռ։

Ներկայում աշխարհում տարբեր պետությունների սպառազինության մեջ է գտնվում է CH-47 տեսակի 800-ից ավել ուղղաթիռ, որից 528 միավորը բաժին է հասնում ԱՄՆ-ին։

Ավելի վաղ նշվում էր «Չինուք CH-47F»-ի նկատմամբ Թուրքիայի և ԱՄԷ-ի հետաքրքրության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *