Tag Archives: Ինդոնեզիա

Ինդոնեզիայիում Մի-17 ուղղաթիռի վթար է գրանցվել. կան զոհեր

Նոյեմբեր 11, 2013 10:13 | RAZM.INFO - Ինդոնեզիայում նոյեմբերի 9-ին վթարի է ենթարկվել Մի-17 ռազմական ուղղաթիռը: Կան զոհեր և վիրավորներ: Ուղղաթիռը տեղափոխում էր զինծառայողների ու շինարարների: Continue reading

Ինդոնեզական Pindad ընկերությունը նախագծում է նոր զրահափոխադրիչ

Հոկտեմբեր 31, 2013 17:50 | RAZM.INFO -

PT Pindad (Պինդադ) ռազմարդյունաբերական ընկերությունը նախագծում է թրթուռավոր ընթացամասով նոր մարտական մեքենա։

Ըստ դասակարգման՝ մեքենան թեթև զրահափոխադրիչ է։ Մեքենայի շարժիչը  դիզելային է, 6 մխոցանի, հզորությունը 250 ձիաուժ է։ Մեքենայի շարժիչատրանսմիսիոն հանգույցը տեղավորված է զրահափոխադրիչի առաջնային մասում, անձնակազմն ու դեսանտը՝ հետին մասում։

Զրահափոխադրիչի հիմքի վրա հնարավոր է ստեղծվի տարբեր նպատակների ծառայող զրահամեքենաների ամբողջ ընտանիք։ Նախատեսված է զրահափոխադրիչի վրա տեղադրել տարբեր մարտական հանգույցներ տարբեր սպառազինությամբ՝ մինչև 90 մմ թնդանոթ։

Նշենք, որ դեռևս ապրիլին հայտնվել էր, որ Pindad ընկերությունը նախատեսում է զրահապատ երկու պլատֆորմների նախագծում։ «Թեթև» պլատֆորմը նախատեսված էր կառուցել բրիտանական «Սկորպիոն» տանկի նմանությամբ (տանկի զանգվածը մոտ 8 տոննա է), իսկ «միջին» պլատֆորմը պիտի նախագծվեր գերմանական Marder (Մարդեր) զրահափոխադրիչի հիմքով (զրահափոխադրիչի զանգվածը մոտ 33 տոննա է)։

Ինդոնեզիան ստացել է առաջին 2 միավոր Լեոպարդ տանկերը

Գերմանական Լեոպարդ-2Ա4 (Leopard 2A4) հիմնական մարտական տանկ Հոկտեմբեր 1, 2013 16:04 | RAZM.INFO - Առաջին երկու Լեոպարդ 2Ա4 (Leopard 2A4) տանկերն ու երկու Մարդեր 1Ա3 (Marder 1A3) հետևակի մարտական մեքենաները հասել են Ինդոնեզիա։ Տանկերի ու ՀՄՄ-ների տրամադրումը նախատեսված էր 2012-ին Ինդոնեզիայի ու Գերմանիայի միջև կնքվածխ պայմանագրով։ Continue reading

ՌԴ-ն Ինդոնեզիային տրամադրեց պայմանագրով վերջին Սու-30ՄԿ2 կործանիչները

Սեպտեմբեր 6, 2013 16:15 | RAZM.INFO - 2013-ի սեպտեմբերի 4-ին ՌԴ-ն Ինդոնեզիային տրամադրեց պատվիրված 6 միավոր Սու-30ՄԿ2 կործանիչներից վերջին երկուսը։ Կործանիչները «Սուլթան Հասանուդդին» ավիաբազա են հասել ԱՆ-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռով՝ չհավաքված վիճակում։ The Jakarta Post-ի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին 13 ռուս մասնագետի ղեկավարությամբ կհավաքվեն ինքնաթիռները։ Continue reading

Ինդոնեզիայի զինծառայողներն ազատազրկվել են՝ բանտում սպանություն կատարելու համար

Սեպտեմբեր 5, 2013 17:23 | RAZM.INFO - Ինդոնեզիայում հատուկ ծառայության 8 աշխատակից դատապարտվել է ազատազրկման՝ բանտեր գրոհելու և 4 բանտարկյալի սպանելու պատճառով։ Այս մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։ Continue reading

ԱՄՆ-ն հարվածային ուղղաթիռներ է վաճառելու Ինդոնեզիային

AH-64 Apache ուղղաթիռ Օգոստոս 27, 2013 14:23 | RAZM.INFO - ԱՄՆ կառավարությունը մտադիր է Ինդոնեզիային վաճառել 8 միավոր AH-64 Apache հարվածային ուղղաթիռներ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ 500 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը ներառելու է Continue reading

Ռուսաստանն Ինդոնեզիային առաջարկել է սուզանավեր գնել

Օգոստոս 21, 2013 18:25 | RAZM.INFO - Ռուսաստանն առաջարկել է Ինդոնեզիային ձեռք բերել 10 միավոր դիզելային-էլեկտրական սուզանավ։  Continue reading

Ավստրալիան Ինդոնեզիան է վաճառել C-160H ինքնաթիռներ

C-160 Հուլիս 29, 2013 11:06 | RAZM.INFO - Ավստրալիան Ինդոնեզիային է վաճառելերկրի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող ևս 5 միավոր C-160H ուղևորատար-բեռնատար ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ստեֆան Սմիթը։ Continue reading

Պերուում սկսվել է նոր դեսանտային նավի կառուցումը

Հուլիս 18, 2013 15:42 | RAZM.INFO - Պերուում կայացել է դեսանտային-ուղղաթիռակիր, «Մակասսար» դասի ռազմական նավի հիմքը գցելու հանդիսավոր արարողությունը։ Նավի կառուցումն ընթանում է հարավկորեական Dae Sun Shipbuilding & Engineering ընկերության արտոնագրով։ Continue reading

Ինդոնեզիան միայնակ է շարունակելու սեփական կործանիչի ստեղծման աշխատանքները

Հուլիս 9, 2013 14:09 | RAZM.INFO - Ինդոնեզիայի ՊՆ-ն մտադիր է շարունակել IF-X անունը կրող հեռանկարային կործանիչի կառուցման ինքնուրույն աշխատանքները։ Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի՝ նման որոշման մասին հայտարարվել է դեռևս 2013-ի հունիսի սկզբին, երբ Հարավային Կորեայի կառավարությունն իր հերթին հայտարարեց ծրագրի սեփական մասի իրականացումը կասեցնելու մասին։ Continue reading