Ինդոնեզիայիում Մի-17 ուղղաթիռի վթար է գրանցվել. կան զոհեր

Ինդոնեզիայում նոյեմբերի 9-ին վթարի է ենթարկվել Մի-17 ռազմական ուղղաթիռը: Կան զոհեր և վիրավորներ: Ուղղաթիռը տեղափոխում էր զինծառայողների ու շինարարների:

Լուսանկար՝ Ինդոնեզիայի Մի-17 ուղղաթիռի կործանման վայրից

Լուսանկար՝ Ինդոնեզիայի Մի-17 ուղղաթիռի կործանման վայրից

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ուղղաթիռի վթարը գրանցվել է Բորնեո կղզու ինդոնեզական հատվածի ջունգլիներում, երբ վերջինս վայրէջքի ժամանակ բոցավառվել է: Ուղղաթիռում այդ պահին 21 հոգի կար և 500 կգ-ի չափով շինանյութ:

Ինդոնեզիայի ԶՈւ ներկայացուցիչ Իսքանդար Սիտոմպուլը հայտնել է, որ ուղղաթիռի անկման պատճառը շարժիչում ի հայտ եկած տեխնիկական խնդիրներն են:

Նշենք, որ վիրավորները տարբեր կարգի այրվածքներ են ստացել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *