Ինդոնեզական Pindad ընկերությունը նախագծում է նոր զրահափոխադրիչ

PT Pindad (Պինդադ) ռազմարդյունաբերական ընկերությունը նախագծում է թրթուռավոր ընթացամասով նոր մարտական մեքենա։

Ըստ դասակարգման՝ մեքենան թեթև զրահափոխադրիչ է։ Մեքենայի շարժիչը  դիզելային է, 6 մխոցանի, հզորությունը 250 ձիաուժ է։ Մեքենայի շարժիչատրանսմիսիոն հանգույցը տեղավորված է զրահափոխադրիչի առաջնային մասում, անձնակազմն ու դեսանտը՝ հետին մասում։

Զրահափոխադրիչի հիմքի վրա հնարավոր է ստեղծվի տարբեր նպատակների ծառայող զրահամեքենաների ամբողջ ընտանիք։ Նախատեսված է զրահափոխադրիչի վրա տեղադրել տարբեր մարտական հանգույցներ տարբեր սպառազինությամբ՝ մինչև 90 մմ թնդանոթ։

Նշենք, որ դեռևս ապրիլին հայտնվել էր, որ Pindad ընկերությունը նախատեսում է զրահապատ երկու պլատֆորմների նախագծում։ «Թեթև» պլատֆորմը նախատեսված էր կառուցել բրիտանական «Սկորպիոն» տանկի նմանությամբ (տանկի զանգվածը մոտ 8 տոննա է), իսկ «միջին» պլատֆորմը պիտի նախագծվեր գերմանական Marder (Մարդեր) զրահափոխադրիչի հիմքով (զրահափոխադրիչի զանգվածը մոտ 33 տոննա է)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *