ՌԴ-ն Ինդոնեզիային տրամադրեց պայմանագրով վերջին Սու-30ՄԿ2 կործանիչները

2013-ի սեպտեմբերի 4-ին ՌԴ-ն Ինդոնեզիային տրամադրեց պատվիրված 6 միավոր Սու-30ՄԿ2 կործանիչներից վերջին երկուսը։ Կործանիչները «Սուլթան Հասանուդդին» ավիաբազա են հասել ԱՆ-124 «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռով՝ չհավաքված վիճակում։ The Jakarta Post-ի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին 13 ռուս մասնագետի ղեկավարությամբ կհավաքվեն ինքնաթիռները։

Ինդոնեզիայի և Ռուսաստանի միջև կործանիչների տրամադրման պայմանագիրը կնքվել է 2011 թվականին, որից հետո առաջին 2 միավոր Սու-30ՄԿ2 կործանիչները փոխանցվել են Ինդոնեզիային 2013-ի փետրվարին։ Ըստ Ինդոնեզիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ տրամադրված «Սու» մոդելի (Սո-27ՍԿ/ՍԿՄ , Սու-30ՄԿ/ՄԿ2) կործանիչների թիվը հասնում է 16 միավորի։
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա մարտ ամսին Ինդոնեզիային պաշտպանության նախարար Պուրնոմո Յուսգիանտորոն հայտարարել էր, որ իր գերատեսչությունը պատրաստվում է Ռուսաստանից գնել մեկ դյուժինից ավելի «Սու» մոդելի կործանիչներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *