Ինդոնեզիան միայնակ է շարունակելու սեփական կործանիչի ստեղծման աշխատանքները

Ինդոնեզիայի ՊՆ-ն մտադիր է շարունակել IF-X անունը կրող հեռանկարային կործանիչի կառուցման ինքնուրույն աշխատանքները։
Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի՝ նման որոշման մասին հայտարարվել է դեռևս 2013-ի հունիսի սկզբին, երբ Հարավային Կորեայի կառավարությունն իր հերթին հայտարարեց ծրագրի սեփական մասի իրականացումը կասեցնելու մասին։

Կասեցման իրական պատճառները հայտնի չեն։ Ենթադրաբար, առիթ կարող էր լինել ռազմական բյուջեի ճեղքվածքը։

2013-ի հուլիսի 6-ին կայացավ Ինդոնեզիայի ՊՆ և ինդոնեզական PT Dirgantara Indonesia ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որից հետո ձեռնարկությունն ազդարարեց ռազմական ինքնաթիռի պատրաստման երկրորդ՝ փորձարարական-կառուցողական փուլին անցնելու պատրաստակամության մասին։

Ըստ ձեռնարկության տվյալների՝ առաջին՝ գիտական-հետազոտական փուլի աշխատանքներն իրականացվել են 18 ամիսների ընթացքում՝ ավարտին հասցվելով 2012-ի դեկտեմբերին։

KFX մոդել

KFX մոդել

Նշենք, որ KF-X/IF-X հեռանկարային կործանիչի նախագիծը պաշտոնապես մեկնարկել է 2012-ի օգոստոսին, երբ Ինդոնեզիան ու Հարավային Կորեան պայմանագիր էին ստորագրել ինքնաթիռի համատեղ ստեղծման վերաբերյալ։ Համաձայնագրի տվյալներով՝ Ինդոնեզիան բաժին էր հասնում աշխատանքների 20%-ը, Հարավային Կորեայի կառավարությանը՝ 60%-ը, իսկ կորեական KAI ընկերությանը՝ ևս 20%-ը։ Ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատվում էր 5 մլն ԱՄՆ դոլար։

Հավելենք, որ Ինդոնեզիայի կառավարությունը կարևորում է կործանիչների արտադրությունը՝ հավաստիացնելով, որ KF-X/IF-X հեռանկարային կործանիչն ունակ է դառնալու արժանի մրցակից ժամանակակից կործանիչների 4-րդ ու 5-րդ սերունդներին։ Բացի այդ, նախագիծը նշանակալից է հենց Ինդոնեզիայի ռազմական-պաշտպանական կառույցների համար, որոնք հնարավորություն կստանան նոր տեխնիկա ունենալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *