Ավստրալիան Ինդոնեզիան է վաճառել C-160H ինքնաթիռներ

Ավստրալիան Ինդոնեզիային է վաճառելերկրի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող ևս 5 միավոր C-160H ուղևորատար-բեռնատար ինքնաթիռ։

Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ստեֆան Սմիթը։

C-160

C-160

Ինդոնեզիայի և Ավստրալիայի միջև կնքված պայմանագրով 5 միավոր C-160H բեռնատար ինքնաթիռի հետ փոխանցվելու են նաև նրանց պահեստամասերը։

Ըստ ավստրալական կողմի հայտարարությունների՝ ինքնաթիռներն Ինդոնեզիային են փոխանցվելու ցածր գներով, սակայն գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ 2011 թվականին նույնպես Ինդոնեզիան Ավստրալիայից գնել էր 4 միավոր C-160H, որոնք շահագործում էր ավստրալական օդուժը։

Նշենք, որ C-160 օդանավերի արտադրությամբ զբաղվել է ֆրանս-գերմանական Transall կոնսորցիումը։ Այս տիպի օդանավերը արտադրվել են 1965-1985 թվականներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *