Թուրքիայի և Սիրիայի սահմանին հանգստյան օրերին կրկին միջադեպ է գրանցվել։
Հուլիսի 27-ին թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է եղել, փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Շաբաթ օրը՝ կեսգիշերին մոտ, քաղաքացիական հագուստով թվով 6-7 անձինք Սիրիայից փորձել են անցնել Թուրքիայի տարածք։ Թուրք զինծառայողները կրակ են արձակել նրանց ուղղությամբ։
Անհայտ անձինք պատասխան կրակ են բացել, ապա հեռացել սահմանային հատվածից։ Ըստ նույն աղբյուրի՝ փոխհրաձգության ժամանակ ոչ սիրիական, ոչ թուրքական կողմից տուժողներ չեն եղել։
Նշենք, որ վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանին հաճախակիացել են նման միջադեպերը։