Ադրբեջանում զինվոր է մահացել

Այսօր՝ հուլիսի 29-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևի՝ ԶՈւ 19-ամյա զինծառայող Նաջաֆ Ալիև Ֆազիլ օղլուն մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով։

Ադրբեջան

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում զորամասի վերաբերյալ։

Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Հավելենք, որ Նաջաֆ Ալիև Ֆազիլ օղլուն զորակորչվել էր Քեփեզի շրջանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *