Ինդոնեզիայում հատուկ ծառայության 8 աշխատակից դատապարտվել է ազատազրկման՝ բանտեր գրոհելու և 4 բանտարկյալի սպանելու պատճառով։ Այս մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։
4 բանտարկյալի գնդակահարած հատուկ ծառայության աշխատակիցը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ևս երկուսը, ովքեր ներկա են եղել սպանությանը, ազատազրկվել են 8 և 6 տարով, մյուս երեք աշխատակիցներին ազատվել են զինվորական ծառայությունից։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2013-ի մարտ ամսին Յավա կղզում։ Զինծառայողները կրակել են բանտարկյալների վրա, ովքեր մեղադրվում էին գիշերային ակումբում կռվի ժամանակ իրենց ռազմական ստորաբաժանման ղեկավարին սպանելու համար։