Առաջին երկու Լեոպարդ 2Ա4 (Leopard 2A4) տանկերն ու երկու Մարդեր 1Ա3 (Marder 1A3) հետևակի մարտական մեքենաները հասել են Ինդոնեզիա։
Տանկերի ու ՀՄՄ-ների տրամադրումը նախատեսված էր 2012-ին Ինդոնեզիայի ու Գերմանիայի միջև կնքվածխ պայմանագրով։ Պայմանագրի համաձայն Գերմանիան Ինդոնեզիային է տրամադրելու 42 միավոր Լեոպարդ 2Ա4, 61 միավոր Լեոպարդ 2 Ռևոլյուշն (Leopard 2 Revolution) տանկեր, 50 միավոր Մարդեր 1Ա3 ՀՄՄ-ներ ու շուրջ տասնյակ տանկային կամրջադիր զրահամեքենաներ ու զրահապատ նորոգող-տարհանող մեքենաներ։
Մինչ այդ՝ 2011-ին Ինդոնեզիան բանակցություններ էր վարում Նիդեռլանդների հետ՝ վերջինիս ԶՈւ սպառազինությունից հանվող 120 միավոր Լեոպարդ 2Ա6 տանկերը գնելու համար։ Սակայն համաձայնություն ձեռք չբերվեց մասնավորապես քաղաքական դրդապատճառներով։ Նիդեռլանդների ԱԺ-ն Ինդոնեզիային մեղադրում էր մարդու իրավունքների խախտումների մեջ։
Ներկա պայմանագրի համաձայն Լեոպարդ 2Ա4 տանկերը, ՀՄՄ-ները ու հատուկ մեքենաները տրամադրվելու են Բունդեսվերի (Գերմանիայի ԶՈւ) կազմից, իսկ Լեոպարդ 2 Ռեվոլյուշն տանկերը տրամադրվելու են Ռեյնմեթալ ( Rheinmetall) ընկերության կողմից արդիականացվելուց հետո։ Պայմանագրի արժեքը մոտ 280 մլն ԱՄՆ դոլար է։
Այսպիսով Ինդոնեզիան դարձավ աշխարհում 17-րդ երկիրը, որի սպառազինության մեջ ընդգրկվեց Լեապարդ տանկը, և առաջին երկիրը, որ ստացավ Լեոպարդ 2 Ռևոլյուշն տանկը, որը ներկայումս Լեոպարդ 2 ընտանիքի նորագույն արդիականացումն է։
Լեոպարդ 2Ա4 տանկը ստեղծվել է 1985-1987 թթ և համարվում է աշխարհի լավագույն տանկերից մեկը։ Տանկի սպառազինության մեջ մտնում է 120 մմ հարթափող թնդանոթ ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրներ։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ԱՄՆ դոլար է։
Pingback: Ինդոնեզիան ստանալու է հատուկ իր համար նախատեսված տանկեր | Ռազմ.info
Pingback: Ինդոնեզիան գերմանական Leopard տանկերի սպառազինություն է արտադրելու | Ռազմ.info