Պերուում սկսվել է նոր դեսանտային նավի կառուցումը

Պերուում կայացել է դեսանտային-ուղղաթիռակիր, «Մակասսար» դասի ռազմական նավի հիմքը գցելու հանդիսավոր արարողությունը։ Նավի կառուցումն ընթանում է հարավկորեական Dae Sun Shipbuilding & Engineering ընկերության արտոնագրով։

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» վերլուծական պարբերականը, նավի հիմքի կառուցման արարողությունը տեղի է ունեցել 2013-ի հուլիսի 12-ին։ Մոտ ժամանակներս սպասվում է «Մակասսար» դասի երկրորդ նավի կառուցման մեկնարկի արարողությունը։

«Մակասսար» դասի նավ

«Մակասսար» դասի նավ

Հիշեցնենք, որ դեսանտային նավերի կառուցման արտոնագրային պայմանագիրը ստորագրվել էր 2012-ին։ Ըստ դրա պայմանների՝ Պերուի ՌԾՈւ-ն պետք է ստանա երկու նավերն էլ 2015-ին։ Նավերի ջրատարողությունը կազմում է 7,3 հազար տոննա։ Նրանք ունակ են տեղափոխել մինչև 450 ծովային հետևակ, բացի այդ նավային համալիրները ներառում են 2 բազմաթիրախային ուղղաթիռ ու դեսնատային 1 կատեր։ «Մակասսար» դասի նավը կարող է տեղափոխել մինչև 14 զրահապատ մեքենա։

Հավելենք, որ «Մակասսար» դասի նավեր ներկայումս ունի միայն Ինդոնեզիայի ՌԾՈւ-ն։ Այս նավերը նախագծել ու կառուցել է հարավկորեական ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *