Ազատամարտիկները շարունակում են նստացույց-հացադուլը

Նստացույց անող ազատամարտիկներին երեկ երեկոյան ընդունեցին Կառավարության նիստում։

Ըստ Կառավարության պաշտոնական կայքի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նման հայտարարությամբ է հանդես եկել.

«Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք»։

karavarutyun

Հիշեցնենք, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 2013թ հունիսի 4-ից Ազատության հրապարակում նստացույց սկսեց՝ ի պաշտպանություն ազատամարտիկների արժանապատիվ կյանքի։ Դրանից հետո Ավետիսյանի գաղափարի շուրջ համախմբվեցին բազում ազատամարտիկներ։

Նրանց հունիսի 7-ին ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և քննարկեց առաջարկությունների փաթեթը։ Հանդիպումից հետո վարչապետը ազատամարտիկներից խնդրել էր մեկ ամիս ժամանակ հարցերի ծանոթանալու և լուծումներ գտնելու համար։ Այդ ընթացքում ազատամարտիկները շարունակեցին իրենց նստացույցը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչու են վերսկսում հավաքը, երբ խնդիրը լուծման փուլ է մտել, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց. «Մենք ընթացքում էլ պիտի ոգեկոչենք մեր ազատամարտիկներին, պայքարենք իրավունքների համար, որ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն, և հարցը այդպես էլ չլուծվի»։

Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 18։00-ից ազատամարտիկները նորից ցույցի են դուրս գալիս Ազատության հրապարակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *