Search Results for: Մոսուլ

Մոսուլի ազատագրմանը ներգրավված է Իրաքի շուրջ 40000 մարտիկ, այդ թվում նաև քրդեր

Շուրջ 40.000 իրաքցի զինվորական և քրդական կազմավորման ռազմիկ կմասնակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը:

Իրաքի բանակը ազատագրում է Մոսուլից հարավ գտնվող Շիրքաթ քաղաքը

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների ուղեկցությամբ Իրաքի բանակը ամրացնում է իր դիրքերը Մոսուլին հարակից Շիրքաթ քաղաքում՝ այդպիսով պատրաստվելով Մոսուլի ազատագրմանը:

Իրաքի Մոսուլ քաղաքում երևացել է ԻՊ առաջնորդ Ալ-Բաղդադին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ երևացել է Իրաքում ԻՊ «կենտրոն» և հիմնական հենակետ Մոսուլ քաղաքի Էլ-Րիսալյա թաղամասում:

ԻՊ-ն պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փակել են Իրաքում ԻՊ «մայրաքաղաք» Մոսուլ տանող բոլոր ճանապարհները:  Քաղաքի ծայրամասերում նկատվում է զինյալների աննախադեպ կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում:

ԱՄՆ-ն պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողությանը

ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված են հասցրել Իրաքում ահաբեկիչների տարբեր օբյեկտներին, այդ թվում նաև Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան/պահեստին:

Մոսուլի հարավում սպանվել է ԻՊ չեչեն առանցքային առաջնորդ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, Իրաքի կառավարական ուժերի հետ բախումներում  Մոսուլի հարավում՝ Ալ-Քայարահ բնակավայրում սպանվել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) չեչեն առաջնորդ Աբու ալ-Ֆաթհ աշ-Շիշանին:

Իրաքը հերքել է Մոսուլի մոտ ԻՊ-ի և թուրքական զինուժի բախման մասին պնդումները

Իրաքի ցամաքային զորքերի հրամանատարությունը շաբաթ օրը` հունվարի 9-ին, հերքել է թուրքական կողմի լուրերն այն մասին, թե հունվարի 7-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական զինուժի ստորաբաժանումների վրա:

Թուրքիան դուրս է բերում զորքն Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքից

Թուրքիայի արտգործնախարարության՝ դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ դուրս բերել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները:

Իտալիան զորախումբ է ուղարկելու Իրաք՝ Մոսուլի ջրամբարը պաշտպանելու համար

Իտալիան 450-հոգանոց ստորաբաժանում է ուղարկելու Իրաք` վերանորոգվող Մոսուլի ջրամբարում աշխատողներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից պաշտպանելու համար:

Իրաքի զինյալներին մարզում են Մոսուլն ազատագրելու համար

Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքից 12 կիլոմետր հյուսիս ընկած ալ-Շիխան թաղամասում տեղակայված ճամբարում մարզումներ են անցկացվում ալ-Հաշիդ ալ-Վաթանի խմբավորման շուրջ 800 սուննի զինյալների համար։