Իրաքի զինյալներին մարզում են Մոսուլն ազատագրելու համար

Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքից 12 կիլոմետր հյուսիս ընկած ալ-Շիխան թաղամասում տեղակայված ճամբարում մարզումներ են անցկացվում ալ-Հաշիդ ալ-Վաթանի խմբավորման շուրջ 800 սուննի զինյալների համար։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

Մարզումների մասնակիցները ստանում են նաև զինտեխնիկա, ինչպես նաև պայթուցիկ սարքերի վնասազերծման հարմարություններ:

Ալ-Հաշիդ ալ-Վաթանիի քուրդ հրամանատարներից մեկը լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ արդեն իսկ մարզվել է 550 զինյալ, ներկայումս մարզվող 800 մարտիկ շուտով կավարտեն մարզումները, ևս 500-ն առաջիկայում միանալու են մարզումներին։  Վերջինս հավելել է նաև, որ մասնակցելու ցանկություն են հայտնել 8000 հոգի, որոնց թվում  նաև՝ 150 կին:

Նշենք, որ մարզումներ անցած զինյալները մասնկացելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին, մասնավորապես՝ առաջիկա ամիսներին նախատեսվող ռազմավարական նշանակության, Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրմանը: Հիշեցնենք, որ քաղաքը նախորդ տարվա հունիսից ԻՊ վերահսկողության տակ է:

Հավելելնք նաև, որ մարզումների կազմակերպմանը մասնակցում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի պետությունները, ինչպես նաև Թուրքիան: Ներկայումս ալ-Շիխանի ճամբարում աշխատում է 20 թուրք սպա, որոնց թիվը նախատեսվում է ընդլայնել առաջիկայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *