Թուրքիան դուրս է բերում զորքն Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքից

Թուրքիայի արտգործնախարարության՝ դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ դուրս բերել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները: Հայտարարությունում նշվում է, որ պատճառը Իրաքի կառավարության հետ առաջ եկած անհամաձայնություններն են, սակայն Թուրքիան շարունակելու է աջակցել այդ երկրի ուժերին՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերի զորքն այդ երկրից:

Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին, Իրաք կատարած այցի շրջանակներում վաչապետին էր հանդիպել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: Վերջինս ընդգծել էր, որ ԱՄՆ-ն հարգում է Իրաքի ինքնիշխանությունը, ինչպես նաև պատրաստ է շարունակել օժանդակությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում` ներառյալ Իրաքի կառավարակուն ուժերի մարզումներն ու սպառազինությամբ ապահովումը:

Դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարել էր , որ Թուրքիան պետք է անմիջապես ստորաբաժանումները դուրս բերի, հակառակ դեպքում ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

Դեկտեմբերի 10-ին, Իրաք էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետը և փոխարտգործնախարարը: Վերջիններիս հետ հանդիպումից հետո Իրաքի վարչապետն արտգործնախարարությանը հրահանգել էր թուրքական զորքերի դուրսբերման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի նպատակով ԱԽ-ին նամակ էր հղել նաև ՄԱԿ-ում Իրաքի մշտական դեսպանը:

3 responses to “Թուրքիան դուրս է բերում զորքն Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքից

  1. Pingback: Թուրքական ստորաբաժանումները մնալու են Իրաքում. Թուրքիայի ՊՆ | Ռազմ.info

  2. Pingback: Արաբական լիգան Թուրքիայից պահանջել է դուրս բերել զորքերն Իրաքից | Ռազմ.info

  3. Pingback: ԻՊ-ն հարձակվել է Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ուժերի վրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *