Search Results for: Մոսուլ

Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում սպանվել է 900 ԻՊ զինյալ

Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից սպանվել է 800-900 ԻՊ զինյալ։ Իրաքի կառավարական զորքերից զոհվել է 57 զինծառայող, իսկ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկներից՝ 30 հոգի։

Մոսուլ քաղաքի ազատագրմանը կմասնակցի միայն Իրաքի կառավարական բանակը (քարտեզ)

Իրաքի Մոսուլ քաղաքի և հարակից բնակավայրերի ազատագրման գործողության ժամանակ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկները չեն մտնի բուն Մոսուլ քաղաք, իսկ Մոսուլ մտնելու ժամկետները դեռևս չի կարելի սահմանել։

Թուրքիայի ՌՕՈւ 4 F-16 մասնակցում է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի ԱԳՆ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր F-16 կործանիչ ներգրավված է Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությանը:

Թուրքիան հայտարարում է Մոսուլի ազատագրմանը մասնակցելու մասին, Իրաքը՝ հերքում

Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման խնդրանքով Իրաքի Բեշիքայի ռազմաբազայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորախումբը տանկերով, «Ֆըրթընա» հաուբիցներով և հրետանիով աջակցում է Բեշիքա բնակավայրը ԻՊ մարտիկներից մաքրելու գործողությանը։

ԱՄՆ ԶՈւ առաջին մարտական կորուստը Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից

Հոկտեմբերի 19-ին Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերի զինծառայող է զոհվել։ Նա եղել է  ռազմական ամենագնացով, որը պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա։

Թուրքիան համաձայնության է հասել Մոսուլի գործողությանը մասնակցելու շուրջ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երեկ՝ հոկտեմբերի 18-ին, հայտարարել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ ձեռքբերած համաձայնությամբ կներգրավվի Մոսուլի ավիահարվածներին:

Իրաքյան ուժերը Մոսուլի մատույցներում ազատագրել են 220 քկմ տարածք

Հոկտեմբերի 18-ին՝ Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության 2-րդ օրը, Իրաքի կառավարական ուժերը առաջ են շարժվել հարավային ուղղությամբ, հասել են Մոսուլից 30 կմ հեռավորություն վրա գտնվող Քայարա քաղաք։

Թուրքիայի օդուժը մասնակցել է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի վարչապետ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ մասնակցել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներին:

Իրաքը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը:

«Իսլամական պետությունը» ամրացնում է Մոսուլի քաղաքի արվարձանները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի Մոսուլ քաղաքի շուրջը վեց պաշտպանական ամրություններ է բարձրացրել՝ այսպիսով պատրաստվելով Իրաքի կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրման գործողության դիմագրավմանը։