Իրաքը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Իրաքի բանակը սկսել է Մոսուլի ազատագրման գործողություն:

Իրաքի բանակը սկսել է Մոսուլի ազատագրման գործողություն:

Համաձայն «Ռոյթերս» գործակալության՝ Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում է Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մոտ 30,000 զինծառայող:

Բացի այդ Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Մոսուլում հավանաբար գտնվում է 4000-ից մինչև 8000 ԻՊ զինյալ:

ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտեր հայտարարել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունը կարող է շրջադարջային լինել ԻՊ դեմ պայքարում:

«ԱՄՆ և կոալիցիայի մյուս անդամները պատրաստ են աջակցել Իրաքի զորքերին, քրդական ջոկատներին և Իրաքի բնակչությանը Մոսուլի գրավման գործողության համար»,-ասել է Քարտերը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին հայտնի էր դարձել, որ ԻՊ Իրաքի Մոսուլ քաղաքի շուրջը վեց պաշտպանական ամրություններ է բարձրացրել՝ այսպիսով պատրաստվելով Իրաքի կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրման գործողության դիմագրավմանը։

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

Իրաքի կառավարական զորքերը և քրդական ջոկատները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը:

Իրաքի կառավարական զորքերը և քրդական ջոկատները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը:

Իրաքի կառավարական զորքերը և քրդական ջոկատները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը:

Իրաքի կառավարական զորքերը և քրդական ջոկատները սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը:

13 responses to “Իրաքը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը

  1. Pingback: Իրաքի բանակը ԻՊ-ից ազատագրել է հնագույն Նեմրութ քաղաքը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի օդուժը մասնակցել է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի վարչապետ | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիան հայտարարում է Մոսուլի ազատագրմանը մասնակցելու մասին, Իրաքը՝ հերքում | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիայի ՌՕՈւ 4 F-16 մասնակցում է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի ԱԳՆ | Ռազմ.info

  5. Pingback: Մոսուլ քաղաքի ազատագրմանը կմասնակցի միայն Իրաքի կառավարական բանակը (քարտեզ) | Ռազմ.info

  6. Pingback: Մոսուլի ազատագրման գործողոթւյան ընթացքում սպանվել է 900 ԻՊ զինյալ | Ռազմ.info

  7. Pingback: ԱՄՆ գլխավորած կոալիցիան փորձում է կտրել ԻՊ սիրիական և իրաքյան ուժերի կապը | Ռազմ.info

  8. Pingback: Իրաքում սկսվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Բեշիքա քաղաքի ազատագրումը | Ռազմ.info

  9. Pingback: ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Իրաք | Ռազմ.info

  10. Pingback: Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի ԶՈւ ղեկավարին հրավիրել է Թուրքիա | Ռազմ.info

  11. Pingback: Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները | Ռազմ.info

  12. Pingback: Իրաքի օդուժը Սիրիայում հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *