Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում սպանվել է 900 ԻՊ զինյալ

Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից սպանվել է 800-900 ԻՊ զինյալ։ Իրաքի կառավարական զորքերից զոհվել է 57 զինծառայող, իսկ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկներից՝ 30 հոգի։ Այս մասին հայտնում է АFP գործակալությունը՝ մեջբերելով ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոթելի խոսքերը։

Իրաքի կառավարական բանակից վիրավորվել է մոտ 250 մարդ, Փեշմերգե մարտիկներից՝ 100։

Գեներալի խոսքերով՝ ԻՊ զինյալները վրեժ են լուծում խաղաղ բնակիչներից․ մահապատժի են ենթարկում, իսկ շատերին դարձնում «կենդանի վահան», ինչն ավելի է դժվարացնում ահաբեկիչների դեմ պայքարը։

«Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ  օգտագործում է ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։

Ըստ ՄԱԿ֊ի զեկույցի՝ Մոսուլի ազատագրման գործողության սկզբից ավելի քան 10500 մարդու հաջողվել է փախչել քաղաքից և հարակից տարածքներից։

Ենթադրվում  է՝ քաղաքում կա 5000 ԻՊ զինյալ, որոնցից շատերը փորձում են խաղաղ բնակիչների անվան տակ դուրս գալ քաղաքից։

Հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին։

Օրերս հայտնի էր դարձել, որ բուն Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկները չեն մտնի բուն Մոսուլ քաղաք։ Այս մասին հայտնել էր Իրաքյան Քրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին։ Ըստ այդմ՝ քաղաքի ազատագրմանը կմասնակցի միայն Իրաքի կառավարական բանակը։

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

2 responses to “Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում սպանվել է 900 ԻՊ զինյալ

  1. Pingback: Իրաքի կառավարական բանակը դիրքավորվել է Մոսուլի թաղամասերից մեկում | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքի Մոսուլ քաղաքն ընդգրկող նահանգի 1/3-ը ազատագրված է ԻՊ զինյալներից (քարտեզ) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *