Search Results for: Մոսուլ

Մոսուլի օդանավակայանը ազատագրվել է

Իրաքի կառավարական բանակը ազատագրել է «Իսլամական պետության» ձեռքում գտնվող Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտաակայքում գտնվող «Գազանի» ռազմաբազան: Մարտեր շարունակվում են վերահսկողությունն ամրապնդելու համար:

Իրաքի բանակը սկսել է ազատագրել Մոսուլի արևմտյան հատվածը

Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Միաժամանակ գործողության շրջանակներում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում քաղաքի ԻՊ դիրքերին։

Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը

Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը առաջիկա 2-3 օրերին  կսկսեն Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունը: Այս մասին հունվարի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում ոչնչացվել է 3300 ԻՊ ահաբեկիչ

Մոսուլի արևելյան հատվածի ամբողջական ազատագրումից հետո կառավարական բանակը ձեռնամուխ կլինի քաղաքի արևմտյան հատվածի ազատագրմանը։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին: 

Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Մոսուլի արևելյան մասը

Իրաքի կառավարական բանակը 90 %-ով ազատագրել է Մոսուլ քաղաքի արևելյան մասը: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները դեռևս մարտեր են մղում Իսլամական պետություն ահակաբեկչական խմբավորման զինյալների դեմ:

Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները

Իրաքի կառավարական բանակը թևակոխել է Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլ՝ խոշոր հարձակում իրականացնելով այս պահին ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում և Իրաքյան Քրդստանում քննարկել է Մոսուլի գործողությունը

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը: 

Իրաքի Մոսուլ քաղաքն ընդգրկող նահանգի 1/3-ը ազատագրված է ԻՊ զինյալներից (քարտեզ)

Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները Մոսուլում տեղակայված իսլամիստներին ամբողջովին մեկուսացրել են Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից։

Իրաքի շիա խմբավորումները մոտ են ահաբեկիչներին Մոսուլում մեկուսացնելուն

Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները մոտ են Մոսուլում տեղակայված իսլամիստներին Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից մեկուսացնելուն:

Իրաքի կառավարական բանակը դիրքավորվել է Մոսուլի թաղամասերից մեկում

Նոյեմբերի 2-ին Իրաքի հատուկ նշանակության ուժերը եղանակային ցածր տեսանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցրել են առաջխաղացումը Մոսուլի արևելյան Քոջալի թաղամասում։ Առաջխաղաղացում այսօր չի նախատեսվում։