Իրաքյան ուժերը Մոսուլի մատույցներում ազատագրել են 220 քկմ տարածք

Հոկտեմբերի 18-ին՝ Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության 2-րդ օրը, Իրաքի կառավարական ուժերը առաջ են շարժվել հարավային ուղղությամբ, հասել են Մոսուլից 30 կմ հեռավորություն վրա գտնվող Քայարա քաղաք։ Այս մասին հայտնում է Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման մարտերին կողմերի թվաքանակը (2016 հոկտեմբեր)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման մարտերին կողմերի թվաքանակը (2016 հոկտեմբեր)

Բրիտանական Independent լրատվակայքի փոխանցմամբ՝ միացյալ ուժերին հաջողվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրել 220 քառակուսի կմ տարածք  (20 գյուղ հարավային ուղղությամբ, 7 գյուղ՝ հյուսիսային):

AFP գործակալությունն էլ փոխանցում է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը առաջին օրը՝ հոկտեմբերի 17-ին, ոչնչացրել են 52 թիրախ։ Իսկ այսօր՝ հոկտեմբերի 18-ին,  Իրաքի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրել Նեմրութ հին քաղաքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Մոսուլի ազատագրման ցամաքային օդային գործողություններին մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, սակայն Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին հայտնի չէր մինչ այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարությունը, ըստ որի՝  Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ մասնակցել են Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներին: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել էր, որ Թուրքիան չի պատրաստվում կողքից հետևել քաղաքի ազատագրման գործողությանը։

Իրաքի կառավարական զորքերը Մոսուլի ազատագրման գործողությանը

Իրաքի կառավարական զորքերը Մոսուլի ազատագրման գործողությանը

Նշենք, որ «Իսլամական պետությունը» նույնպես լավ է պատրաստված քաղաքի ազատագրման դիմագրավմանը։ Այսօր խմբավորումը քարոզչական տեսագրություն է տարածել, որով փորձել է ցույց տալ, թե քաղաքում կյանքը շարունակվում է իր բնականոն հունով, փողոցները, սրճարանները մարդաշատ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *