ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված են հասցրել Իրաքում ահաբեկիչների տարբեր օբյեկտներին, այդ թվում նաև Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան/պահեստին: Այս մասին հայտնում է բրիտանական Independent լրատվակայքը:
Տեսանյութում երևում են ավիահարվածները և դրանց հետքերը:
ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիջյանը նշել է, որ հետախուզության տվյալներով ԻՊ-ն դեղագործական գործարանային համալիրը դարձնում է քիմիական զենքի արտադրամաս, ինչը խաղաղ բնակչության համար լուրջ սպառնալիք է: Նրա խոսքով՝ խոցվել են ևս 50 անհատական թիրախներ:
Այս և այլ գործողություններով ԱՄՆ-ն պատրաստվում է սկսել «Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրման գործողությունը:
Բացի այդ ԱՄՆ-ն 181 մլն դոլարի լրացուցիչ հումանիտար օգնություն է հասցնում Իրաքի բնակչությանը: Հումանիտար օգնության ծրագրին աջակցում են ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ: ՄԱԿ-ը նախատեսում է, որ հարձակումը կհանգեցնի Մոսուլից և կից շրջաններից ավելի քան 1 միլիոն մարդու տարհամանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեդ ՄքԳըրքը իր թվիթերում գրել է, որ Իրաքի անվտանգության ուժերը վերջին 1 տարում ԻՊ դեմ պայքարում որևէ մարտում չի պարտվել:
Iraqi Security Forces have not lost a single engagement against #ISIL in the past 12 months. Momentum now building for #Mosul.
— Brett McGurk (@brett_mcgurk) September 9, 2016
Նշենք, որ Մոսուլ քաղաքի ազատագրումն այս պահին Իրաքի կառավարական ուժերի հիմնական նպատակն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը՝ Իրաքում այն համարելով իրենց մայրաքաղաքը:
Pingback: ԻՊ-ն պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը | Ռազմ.info
Pingback: Իրաքի Մոսուլ քաղաքում երևացել է ԻՊ առաջնորդ Ալ-Բաղդադին | Ռազմ.info
Pingback: Իրաքի բանակը ազատագրում է Մոսուլից հարավ գտնվող Շիրքաթ քաղաքը | Ռազմ.info