Երեկ՝ օգոստոսի 24-ին, Իրաքի կառավարական ուժերի հետ բախումներում Մոսուլի հարավում՝ Ալ-Քայարահ բնակավայրում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) չեչեն առաջնորդ Աբու ալ-Ֆաթհ աշ-Շիշանին: Այս մասին հայտնում է իրաքյան Al-Sumaria.tv լրատվակայքը՝ հղում անելով կառավարական անանուն աղբյուրի:
Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են 10 մահապարտ ահաբեկիչ և 20 փոխադրամիջոց:
Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին Իրաքի զինված ուժերը հայտարարել էին, որ մարտավարական նշանակություն ունեցող Ալ-Քայարահ քաղաքը ամբողջովին ազատագրված է ԻՊ-ից: Ալ-Քայարահը Նինեվեի նահանգի խոշոր նավթային շրջաններից է, որը գտնվում է Մոսուլի հարավում: Կառավարական ուժերը գրոհել էին օգոստոսի 23-ին: Տեսանյութը՝ ստորև:
Մոսուլ քաղաքի ազատագրումն այս պահին Իրաքի կառավարական ուժերի հիմնական նպատակն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը՝ Իրաքում այն համարելով իրենց մայրաքաղաքը: Սրանով է պայմանավորված Ալ-Քարայաhի առանցքային նշանակությունը:
Ավելացնենք, որ հուլիսին Իրաքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, սպանվել է ԻՊ 13 հայտնի առաջնորդ, այդ թվում՝ «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info