«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ երևացել է Իրաքում ԻՊ «կենտրոն» և հիմնական հենակետ Մոսուլ քաղաքի Էլ-Րիսալյա թաղամասում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրաքյան Ալ-Սումարիա լրատվակայքին:
Լրատվամիջոցի տեղեկություններով քաղաքում լարված իրավիճակից դրդված Ալ-Բաղդադին լքել է իր թաքստարանը և շրջել Մոսուլի թաղամասներից մեկում: Նա եղել է սպիտակ զրահամեքենայի վրա՝ թիկնապահներով լցված 3 ամենագնաց մեքենաների ուղեկցությամբ:
Նշենք, որ երեկ ԻՊ զինյալները փակել էին Մոսուլ տանող բոլոր ճանապարհները, իսկ քաղաքի ծայրամասերում նկատվում է զինյալների աննախադեպ կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում: Ենթադրվում է՝ ԻՊ-ը պատրաստվում է Մոսուլի ազատագրման դիմագրավմանը:
Մոսուլ քաղաքի ազատագրումն այս պահին Իրաքի կառավարական ուժերի հիմնական նպատակն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը՝ Իրաքում այն համարելով իրենց «մայրաքաղաքը»:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, Վաշինգտոնը հայտարարել էր Իրաքի բնակչությանը 181 մլն դոլարի լրացուցիչ հումանիտար հասցնելու և Մոսուլի ազատագրման գործողությանը պատրաստվելու մասին: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված էին հասցրել Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան-պահեստին՝ այդպիսով պատրաստվելով ազատագրման գործողությանը:
Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը հայտնել էր, որ ներկայում Իրաքի բանակին հաջողվել է երկրի 50 տոկոսը մաքրել ԻՊ-ից:
Նշենք, որ Ալ-Բաղդադին գլխավորում է ԻՊ-ն և վերջինիս հիմք դարձած իսլամիստական կառույցը գլխավորում է 2010-ից:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Մոսուլի ազատագրմանը ներգրավված է Իրաքի շուրջ 40000 մարտիկ, այդ թվում նաև քրդեր | Ռազմ.info