Search Results for: բանակցություններ

Թրամփը սպառնում և բանակցություններ է առաջարկում Իրանին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ երկրի՝ Օմանի միջոցով, իրանական կողմին հայտնել է, որ «Իրանին հարվածելը անխուսափելի է, բայց ինքը դեմ է պատերազմին և ցանկանում է մի շարք հարցերի շուրջ բանակցություններ»:

Ղազախստանում վերսկսել են Սիրիայի հարցով բանակցությունները

Ապրիլի 25-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան են ժամանել պատվիրակություններ Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդիմության ներկայացուցիչներն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենը։ Որպես դիտորդ ներկա է լինելու պատվիրակություն նաև Հորդանանից։ 

Մի-17Վ5-երի մատակարարման շուրջ ռուս–հնդկական բանակցությունները ավարտական փուլում են. Jane’s

48 միավոր Մի–17Վ5 բեռնատար-բազմանպատակային ուղղաթիռների ձեռքբերման շուրջ ռուս–հնդկական բանակցությունները վերջնական փուլում են։ Ուղղաթիռներից 38–ը համալրելու է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը, իսկ 10–ը՝ ՆԳՆ–ն: Գործարքը գնահատվում է 1.1 մլրդ դոլար։

Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Սոչիում

Այսօր՝ մայիսի 15-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է Սիրիայի հարցով միջազգային բանակցությունների հերթական՝ 9-րդ փուլը: Կողմերը որոշել են հունիսին տեխնիկական խմբի հանդիպում անցկացնել Անկարայում, իսկ հուլիսին՝ 10-րդ փուլը Սոչիում:

Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը մասնակցում է Աստանայի բանակցություններին

Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումների որոշ մասի ներկայացուցիչները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք՝ ներգրավվելու Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլին: Պատվիրակությունը կազմված է 24 ընդդիմադիրից:

Մանբիջի հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Միացյալ Նահանգներ և այդ երկրի պետքարտուղարի հետ Սիրիայի Մանբիջ քաղաքի, այնտեղից քրդական ուժերի դուրս բերման հարցի քննարկումները հետաձգվել են: 

Աստանայի սիրիական բանակցությունների 9-րդ փուլն անորոշ ժամկետով հետաձգվում է

Աստանայում փետրվարին պետք է անցկացվեր սիրիական հակամարտության խնդրով բանակցությունների հերթական՝ 9-րդ փուլը: Փետրվարի 13-ին Ղազախստանի արտգործնախարարը հայտնել է, որ այն անորոշ ժամանակով հետաձգվում է: 

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը: Ավելի վաղ Աստանա են ժամանել բանակցությունների մասնակցող երկրների ներկայացուցիչները: 

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը Ռուսաստանում է բանակցությունների համար

Դեկտեմբերի 18-ին հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։

Ժնևում Սիրիայի հարցով հերթական բանակցությունները ձախողվել են. ՄԱԿ-ի բանագնաց

Դեկտեմբերի 14-ին Սիրիայի համակարտության հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆֆան Դե Միստուրան հայտարարել է Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների արդյունքները: Ըստ Դե Միստուրայի՝ իրենք չեն հասել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը: