Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը մասնակցում է Աստանայի բանակցություններին

Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումների որոշ մասի ներկայացուցիչները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք՝ ներգրավվելու Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլին: Պատվիրակությունը կազմված է 24 ընդդիմադիրից: Այս մասին հայտնել է Սիրիայի արտգործնախարարության խոսնակ Անուար Ժայնակովը. փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Սիրիական ընդդիմադիրների խումբը ղեկավարում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում տեղակայված ընդդիմադիրների ներկայացուցիչը:

Սիրիայի հարցով բանակցությունները սկսումե ն այսօրվանից՝ մայիսի 15-ից: Մինչ այս՝ մայիսի 14-ին, ներգրավված կողմերն անցկացրել են երկկողմ և բազմակողմ խորհրդատվական հանդիպումներ:

Բանակցություններն անցկացվում են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի կոորդինացմամբ: Ներգրավված են նաև Սիրիայի կառավարության ներկայացուցիչներ: Աստանայում Սիրիայի և Իրանի ներկայացուցիչները պետք է քննարկեն Իդլիբ նահանգում Թուրքիայի կողմից «դիտարկման կետերի» տեղակայման հարցը: Թուրքիան նախորդ տարվանից դեռս Սիրիայի այդ նահանգում արդեն իսկ 11 նման դիտակետ-բազա է ստեղծել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *