Սիրիայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Սոչիում

Այսօր՝ մայիսի 15-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է Սիրիայի հարցով միջազգային բանակցությունների հերթական՝ 9-րդ փուլը: Կողմերը որոշել են հունիսին տեխնիկական խմբի հանդիպում անցկացնել Անկարայում, իսկ հուլիսին՝ 10-րդ փուլը Սոչիում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստանը»:

Այսպիսով, հնարավոր է, որ սա Ղազախստանում Սիրիայի հարցով բանակցությունների վերջին փուլն էր, թեև ավելի վաղ Ղազախստանի աԳՆ ներկայացուցիչը չէր բացառել, որ միգուցե ապագայում կրկին կողմերը վերադառնան Աստանայի հարթակ:

Բանակցությունների անցկացման երեք երաշխավոր երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, պայմանավորվել են Սիրիայի տարածում շարունակել համատեղ պայքարը «Իսլամական պետության», «Ալ-Կաիդայի» և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք որպես «ահաբեկչական» ճանաչվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Զինյալները և նրանց ընտանիքները դուրս են բերվում Սիրիայի Ռաստան շրջանից. 07.05.2018

Զինյալները և նրանց ընտանիքները դուրս են բերվում Սիրիայի Ռաստան շրջանից. 07.05.2018

Նկատենք, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «ահաբեկչական» է համարում նաև քրդական ուժերին, սակայն որևէ միջազգային կառույց քրդական ուժերին «ահաբեկիչներ» չի համարում: Աստանայի բանակցություններում այս ձևակերպումը վկայում է, որ Իրանը և Ռուսաստանը չեն պատրաստվում Թուրքիայի հետ ռազմական գործողություններ վարել քրդերի դեմ: Հավելենք, որ քրդերի հետ Սիրիայում այս պահին դաշնակցում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ Թուրքիայի նատօյական դաշնակիցները:

Հավելենք, որ Աստանայում ավել վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիան արդեն իսկ 11 «դիտարկման կետ» (փաստացի ռազմաբազաներ) է հիմնել սիրիայի Իդլիբ նահանգում: Փաստացի կողմերն Աստանայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայում տարածքների և ազդեցության բաշխումներ կատարելու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *