Աստանայի սիրիական բանակցությունների 9-րդ փուլն անորոշ ժամկետով հետաձգվում է

Աստանայում փետրվարին պետք է անցկացվեր սիրիական հակամարտության խնդրով բանակցությունների հերթական՝ 9-րդ փուլը: Փետրվարի 13-ին Ղազախստանի արտգործնախարարը հայտնել է, որ այն անորոշ ժամանակով հետաձգվում է:  Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ղազախական ծառայությունը:

Բանակցությունները կվերսկսեն միայն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Հանդիպումը, ենթադրաբար, մարտին կանցկացվի: Նշված երեքը Աստանայի բանակցություններում հանդես են գալիս որպես հիմնական երաշխավոր երկրներ: Նրանիցի յուրաքանչյուրն իր զինուժն ունի Սիրիայում, ինչպես նաև՝ հովանավորյալ ուժերը՝

  • Ռուսաստանը և Իրանը հիմնականում աջակցում են Սիրիայի կառավարությանը: ԲԱցի այդ, Իրանը հովանավորում է նաև «Հիզբալլահ» շիայական խմբավորմանը, որը ևս Ասադի բանակի հետ է գործողություններ իրականացնում;
  • Թուրքիան ունի իր զինուժը Սիրիայում, բացի այդ, աջակցում է Ազազի և Իդլիբի շրջաներում տեղակայված մի շարք «ընդդիամդիր» զինյալ կառույցների:

Աստանայի բանակցություներում մինչ օրս անցկացված 8 փուլերում հիմնականում քննել են Սիրիայում հրադադարի հաստատման, պահպանման հարցեր: Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սահմանաված տարածքներում հետևել իր հովանավորյալ ուժերի կողմից հրադադարի պահպանմանը:

Այդ նպատակով մինչ օրս նաև ձևավորվել են «ապաէսկալացման» գոտիներ, որոնցից մեկը՝ հենց Իդլիբ նահանգում: Իդլիբի տարածքի վերահսկողությունն էլ հանձնվել է Թուրքիային, որը ներկայում սիրիական այդ նահանգի տարբեր կետերում «դիտարկման կետեր» է ստեղծում՝ տեղակայաելով մեծ քանակությամբ անձնակազմև զինտեխնիկա:

Հավելենք, որ հենց Իդլիբի նշված՝ Թուրքիայի վերահսկողությանը հանձնված «ապաէսկալացման» գոտում, զինյալները փետրվարի 3-ին ՌԴ զինուժի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ էին խոցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *