Ժնևում Սիրիայի հարցով հերթական բանակցությունները ձախողվել են. ՄԱԿ-ի բանագնաց

Դեկտեմբերի 14-ին Սիրիայի համակարտության հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆֆան Դե Միստուրան հայտարարել է Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների արդյունքները: Ըստ Դե Միստուրայի՝ իրենք չեն հասել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:

ՄԱԿ-ի բանագնացը նշել է, որ իրենց նպատակը Սիրիայի ընդդիմաության և կառավարական կողմի միջև իրական բանակցույունների հիմքը դնելն էր, բայց դա չի հաջողվել:

Հիմնական խնդիրներից մեկը եղել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ կապված հակասությունը: Ընդդիմադիր կողմը պահանջում է, որ Ասադը մինչև «անցումային փուլին» հասնելը արդեն իսկ վայր դնի լիազորությունները, իսկ Դամասկոսը դրան համաձայն չէ:

Դե Միստուրան այս փուլը համարել է «բաց թողած շանս»՝ ավելացնելով, որ բանակցությունների նոր՝ 9-րդ փուլը, նախատեսվում է անցկացնել արդեն 2018 թ. հունվարին:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցող բանակցություններ ընթանում են նաև Աստանայում՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությամբ: Ժնևի բանակցությունները ավելի լայն միջազգային ձևաչափով են: Աստանայում քննարկվում են նշված կողմերի վերահսկած տարածքներում վերահսկողության բաժանման, հրադադարի պահպանման հետ կապված հարցեր:

Հավելենք, որ բանակցություններին չեն մասնակացում Սիրիայում այսօր լուրջ դիրքեր ունեցող քրդական «Դեմոկրատական կուսակցության» (PYD) ներկայացուցիչները, ինչը ևս լուրջ խոչընդոտող գործոն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *