Monthly Archives: Դեկտեմբեր 2020

Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊԲ

Դեկտեմբեր 17, 2020 19:58 | RAZM.INFO -

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Continue reading

Կապանում մինչև վաղը ժամը 17։00-ը ՀՀ-ն հետ է նահանջելու դիրքերից. համայնքապետ

Կապանում դիրքեր են ապամոնտաժում՝՝ Ադրբեջանի հանձնելու համար։ Դեկտեմբեր 17, 2020 14:23 | RAZM.INFO -

Կապանի բարձր դիրքերն այս պահին ապամոնտաժվում են, մինչև վաղը ժամը 17։00-ը դրանք հանձնվելու են Ադրբեջանին։ Այդպիսի հրահանգ զինվորականները ստացել են ՀՀ ՊՆ-ից։ Տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Continue reading

Թուրք-ռուսական մշտադիտարկման կենտրոնն Աղդամում կլինի. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլու Դեկտեմբեր 17, 2020 13:36 | RAZM.INFO -

Արցախում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կետը կլինի այն վայրում, որտեղ կնշի Ադրբեջանը, այդպես է նշված կենտրոնի ստեղծման մասին ռուս-թուրքական համաձայնագրում։ Մշտադիտարկման կենտրոնը Աղդամում (Ակնա), այդ շրջաններում կլինի։

Continue reading

Թուրք անձնակազմը Արցախում կզբաղվի ականազերծմամբ

Դեկտեմբեր 16, 2020 20:32 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել է Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։

Continue reading

Դեկտեմբերի 15-ին Արցախում զինծառայող է մահացել

Դեկտեմբեր 16, 2020 16:18 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է 2002 թվականին ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը:

Continue reading

Պաշտոնյա. Առայսօր հայտնաբերվել է 892 զոհվածի մարմին

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Դեկտեմբեր 16, 2020 15:55 | RAZM.INFO -

Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր 892 զոհված զինծառայողի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է հետ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Continue reading

Արցախի ՄԻՊ. Նախնական 60 հոգանոց ստորաբաժանում է անհետ կորել Խծաբերդի ուղղությամբ

Դեկտեմբեր 16, 2020 14:31 | RAZM.INFO -

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալներով, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ մեծ հավանականությամբ ստորաբաժանումը երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:

Նրա խոսքով`իրավապահ մարմինները պետք է արագ և խիստ քննեն միջադեպը և պարզեն բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:

Continue reading

ՊԲ. ՊԲ-ն որոնում է Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած զինծառայողներին

Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը․ Ավո Դեկտեմբեր 16, 2020 10:54 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության Բանակի կայքը։

Continue reading

Ադրբեջանում զինծառայողների են ձերբակալել` ռազմական հանցագործության մեղադրանքով

Դեկտեմբեր 14, 2020 17:48 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ կրտսեր սերժանտներ Ռաշադ Ալիևին (Rəşad Əliyev) և Գարդաշխան Աբիշովին (Qardaşxan Abışov), շարքայիններ Արզու Հուսեյնովին (Arzu Hüseynov) և Ումիդ Աղաևին (Ümid Ağayev) ձերբակալել են պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար:

Continue reading

Հայկ Խանումյանը՝ Արցախից. «Ունենք նոր վիրավորներ, ևս ինը հոգու հետ կապ չկա»

Դեկտեմբեր 14, 2020 13:46 | RAZM.INFO -

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել այն մասին, որ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների պատասխանատվության գոտում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը ներառող քարտեզի հրապարակումից հետո թշնամին ավելի է առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում՝ օգտագործելով ականանետ և հետախուզական ԱԹՍ։

Continue reading