Monthly Archives: Դեկտեմբեր 2020

Ադրբեջանում հունվարի 1-30-ը կանցկացվի պարտադիր զորակոչ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Դեկտեմբեր 23, 2020 13:03 | RAZM.INFO -

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2021 թ. հունվարի 1-30-ը պարտադիր զինվորական ծառայության ենթակա զորակոչիկների հավաքագրման և ծառայությունն ավարտածների զորացրման վերաբերյալ հրամանագիրը։

Continue reading

ՌԴ-ում 1-ին անգամ նավատորմը հավասարեցվել է ռազմական շրջանի

Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Սեվերմորսկ» նավը մասնակցում է «Աման-2017» զորավարժությանը: Դեկտեմբեր 23, 2020 12:39 | RAZM.INFO -

Ռուսաստանի նախագահի հրամանով՝ Հյուսիսային նավատորմը իր կարգավիճակով հավասարեցվել է ռազմավարական ստորաբաժանման՝ ռազմական շրջանի։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2021 թվականից։

Continue reading

2012-ից ավելի քան 900 ԱԹՍ է մատակարարվել ՌԴ ԶՈւ-ին

Ռուսական «Օխոտնիկ» ԱԹՍ Դեկտեմբեր 23, 2020 11:48 | RAZM.INFO -

2012 թվականից ռուսական բանակին մատակարարվել է ավելի քան 900 միավոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, գրված է 2012-2020 թվականներին ՌԴ ԶՈւ գործունեության հիմնական արդյունքների զեկույցում։

Continue reading

Լիբիայում և Աֆղանստանում թուրքական զորքի տեղակայման ժամկետը երկարաձգվել է

Դեկտեմբեր 22, 2020 23:38 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է թուրքական զորքի տեղակայման ժամկետը 2021 թվականի հունվարի 2-ից՝ Լիբիայում, և 2021 թվականի հունվարի 6-ից Աֆղանստանում 18 ամսով երկարաձգելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի միջնորդությունները։

Continue reading

Թուրքիայում սկսում են «Աքսունգուր» ԱԹՍ-ի սերիական արտադրությունը

Դեկտեմբեր 21, 2020 12:38 | RAZM.INFO -

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը սկսում է «Անքա-2» (Anka-2) կամ «Աքսունգուր» (Aksungur) կոչվող երկշարժիչ անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը։ Վերջին փորձարկումների ժամանակ ԱԹՍ-ն օդում կարողացել է մնալ մոտ 48 ժամ։

Continue reading

Թուրքիայի և Բելառուսի միջև պաշտպանական ոլորտի համաձայնագրեր են ստորագրվել

Դեկտեմբեր 18, 2020 13:23 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 18-ին հանդիպել են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրի և Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի գլխավորած պատվիրակությունները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել են համաձայնագրեր։

Continue reading

Աղդամում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը․ Թուրքիայի ՊՆ

Դեկտեմբեր 18, 2020 13:13 | RAZM.INFO -

Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը Աղդամում է լինելու, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Դրանց հետևում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը։

Continue reading

Հունաստանը Ֆրանսիային 2.8 մլրդ դոլար կվճարի Rafale կործանիչների համար․ Reuters

Ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրության Rafale - RIAT 2009 կործանիչ Դեկտեմբեր 18, 2020 12:50 | RAZM.INFO -

Հունաստանը Ֆրանսիայից կգնի 6 միավոր նոր և 12 միավոր օգտագործված Rafale («Ռաֆալ») կործանիչներ։ Կործանիչների համար Հունաստանը կվճարի 1.9 մլրդ եվրո (~2.3 մլրդ դոլար), իսկ դրանց սարքավորումների համար՝ 400 մլն եվրո (~0,5 մլն դոլար)։

Continue reading

Սիրիայի հյուսիսում թուրքամետ ուժերը մարտեր են սկսել

Սիրիայում սպանվել է՝ 4, վիրավորվել 3 ռուս զինծառայող Դեկտեմբեր 18, 2020 12:29 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 17-ի առավոտյան Սիրիայի հյուսիսային Այն Իսսա բնակավայրի ու դրա մոտակայքում «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման թուրքամետ զինյալները մարտական գործողություններ են սկսել քրդական ուժերի դեմ։ Սոցցանցերում հաղորդվում է նաև, որ գործողություններին ներգրավված է թուրքական բանակը։

Continue reading

ArmHiTec միջազգային ցուցադրությունը կանցկացվի 2021 թվականի մարտին

Դեկտեմբեր 17, 2020 22:53 | RAZM.INFO -

Զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցադրությունը կանցկացվի 2021 թվականի մարտ ամսին։ Միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2020-ի մարտին, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով ցուցադրությունը հետաձգվել էր։

Continue reading