Պաշտոնյա. Առայսօր հայտնաբերվել է 892 զոհվածի մարմին

Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր 892 զոհված զինծառայողի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է հետ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով` դեկտեմբերի 16-ին որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ, որտեղից ավելի քան 60 մարմին է հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները։

Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությամբ սահմանվում է, որ կողմերը պետք է փոխանակեն գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *