Կապանի բարձր դիրքերն այս պահին ապամոնտաժվում են, մինչև վաղը ժամը 17։00-ը դրանք հանձնվելու են Ադրբեջանին։ Այդպիսի հրահանգ զինվորականները ստացել են ՀՀ ՊՆ-ից։ Տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Համացանցում տարածվել են նաև ապամոնտաժման աշխատանքների լուսանկարները։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Սյունիքի մարզում Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայվելու են ռուս սահմանապահներ։
Այս պահին Կապանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, ճանապարհ են փակել։ Ակցիայի ժամանակ լսվել են նաև կրակոցներ։