Թուրք անձնակազմը Արցախում կզբաղվի ականազերծմամբ

Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել է Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ կայքից։ Նշվում է, որ թուրք անձնակազմը զբաղվելու է նաև Ադրբեջանի ԶՈւ սակրավորների վերապատրաստմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *