Monthly Archives: Փետրվար 2020

Տավուշում թշնամու կրակից ՀՀ ԶՈւ–ն վիրավոր ունի. ՊՆ խոսնակ

Փետրվար 24, 2020 11:53 | RAZM.INFO -

Երեկ՝ փետրվարի 23–ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական զինուժի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

Continue reading

Թուրքիան Սիրիայի սահման «Քասրղա» ՀԿՌՀ֊ներ է ուղարկել

Քասրըղա ՀԿՌՀ-ները դուրս են բերվում բազայից. Թուրքիա Փետրվար 21, 2020 17:22 | RAZM.INFO -

Փետրվարի 20-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ դեպի Սիրիայի սահման՝ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի ստորաբաժանումներ են ուղարկվել հրթիռային կայաններ։

Continue reading

Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին Փետրվար 21, 2020 14:17 | RAZM.INFO -

Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։

Continue reading

[Թարմացված] Թուրքիան ԱՄՆ-ից Patriot է խնդրել Սիրիայում պաշտպանվելու համար․ Bloomberg

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին Փետրվար 20, 2020 19:28 | RAZM.INFO -

Թուրքիան դիմել է ԱՄՆ֊ին, որ վերջինս Patriot ՀՕՊ համակարգերի երկու մարտկոց տեղակայի իր հարավային սահմանին՝ Սիրիայի բանակի ու ռուսական ուժերի ավիացիոն հարվածներից պաշտպանվելու համար։

Continue reading

[Թարմացում] Թուրքիայի ԶՈւ-ն ռուսական ավիահարվածներից Իդլիբում 2 զոհ, 5 վիրավոր ունի

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն Փետրվար 20, 2020 18:43 | RAZM.INFO -

Փետրվարի 20-ին Սիրիայի հյուսիսարևտմյան Իդլիբի շրջանում ավիահարվածներից սպանվել է 2, վիրավորվել՝ 5 թուրք զինծառայող։

Continue reading

Ռուսաստանում Սու-25ՈւԲ է այրվել

ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ Փետրվար 20, 2020 17:43 | RAZM.INFO -

Փետրվարի 19–ին Ռուսաստանում՝ «Լիպեցկ-2» աերոդրոմում, թռիչքուղու վրա այրվել է ուսումնամարտական Սու–25ՈՒԲ գրոհիչ։ Զոհեր չկան՝ օդաչուները կարողացել են ինքնուրույն դուրս գալ այրվող գրոհիչից։

Continue reading

Թուրքամետ ուժերն Իդլիբում ռազմական գործողություն են սկսել

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հերթական խումբը ուղարկվել է Սիրիայի Իդլիբ նահանգ Փետրվար 20, 2020 17:13 | RAZM.INFO -

Փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի զինված ուժերի հետ նոր ռազմագործողություն են սկսել սիրիական Իդլիբի շրջանում։ Տվյալների համադրությամբ՝ կարելի է ենթադրել, որ գործողությունները ընթանում են Նայրաբ բնակավայրի մոտ:

Continue reading

Հայաստանում տեղակայված 102–րդ բազան շարունակում է վարժանքները

Մի–24 և Մի–8 ուղղաթիռների ցուցադրական թռիչք Փետրվար 20, 2020 16:32 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայի ավիացիոն ստորաբաժանումները այսօր՝ փետրվարի 20–ին, վարժանքների ընթացքում բարձր լեռնային գոտուց «էվակուացրել են» պայմանական վիրավորներին։

Continue reading

Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են Իդլիբում համատեղ պարեկության հարցը․ Reuters

Թուրքական «Քիրփի» զրահամեքենաները շարժվում են դեպի սիրիական Իդլիբ Փետրվար 20, 2020 16:11 | RAZM.INFO -

Թուրք֊ռուսական բանակցություններն այնքան էլ անարդյունք չեն անցել, դրանցում կա առաջընթաց, սակայն ոչ վերջնական արդյունք։ Թուրքիան ու Ռուսաստանն այժմ բանակցում են սիրիական Իդլիբում համատեղ պարեկային գործողություններ անցկացնելու շուրջ։

Continue reading

ՀՀ ԶՈւ թույլտվությամբ հակառակորդը միջդիրքային տարածքում փնտրել է իր զինծառայողի դին

Աբբասով Էլշան Աքիֆ օղլուն (Abbasov Elşən Akif oğlu) Փետրվար 19, 2020 22:24 | RAZM.INFO -

2020-ի փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի ԶՈւ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խումբը իրականացրել է օրեր առաջ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանցի զինծառայողին գտել են ադրբեջանական դիրքերից մի քանի մետր այն կողմ։

Continue reading