[Թարմացում] Թուրքիայի ԶՈւ-ն ռուսական ավիահարվածներից Իդլիբում 2 զոհ, 5 վիրավոր ունի

Փետրվարի 20-ին Սիրիայի հյուսիսարևտմյան Իդլիբի շրջանում ավիահարվածներից սպանվել է 2, վիրավորվել՝ 5 թուրք զինծառայող։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

[Թարմացում] Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ ավիահարվածների հետևանքով են եղել կորուստները։

Ավելի վաղ ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ ռուսական Սու֊24 ռմբակոծիչները Իդլիբում հարվածներ են հասցրել զինյալների դիրքերի ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ ռուսական այս հարվածների հետևանքով են եղել Թուրքիայի ԶՈւ կորուստները։ [Թարմացում]

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի զինված ուժերի հետ նոր ռազմագործողություն են սկսել սիրիական Իդլիբի շրջանում։ 

Մարտերը հիմնականում Իդլիբի Նայրաբ բնակավայրում էին։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ընդդիմադիր ուժերը գրավել են Նայրաբը և շարժվում են դեպի Սերաքիբ։ Սակայն կառավարական ուժերը ևս նշում են, որ Իդլիբում տարածքային կորուստներ չեն ունեցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *