Ռուսաստանում Սու-25ՈւԲ է այրվել

Փետրվարի 19–ին Ռուսաստանում՝ «Լիպեցկ-2» աերոդրոմում, թռիչքուղու վրա այրվել է ուսումնամարտական Սու–25ՈՒԲ գրոհիչ։ Զոհեր չկան՝ օդաչուները կարողացել են ինքնուրույն դուրս գալ այրվող գրոհիչից։

Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ռուսական ծառայությունը։

Լիպեցկ քաղաքում է տեղակայված «ՌԴ ՊՆ զորային փորձարկումների և ավիացիոն անձնակազմի պատրաստության կենտրոնը»

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում վթարվել էր կրկին Սու–25ՈՒԲ։ Այն ժամանակ օդաչուները «Мёртвая петля» հնարքը կատարելու ժամանակ չէին կարողացել բարձրություն հավաքել և գրոհիչը բախվել էր գետնին։

2000 թվականից սկսած Ռուսաստանի զինված ուժերը խաղաղ պայմաններում կորցրել են 11 միավոր տարբեր արդիականացումների ՍՈւ–25 գրոհիչ, որոնց հետևանքով զոհվել է 7 օդաչու։ Նույն ժամանակահատվածում պատերազմական գործողություններում Ռուսաստանը կորցրել է 15 միավոր ՍՈւ-25, ինչի հետևանքով զոհվել է 10 օդաչու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *