Թուրքիան Սիրիայի սահման «Քասրղա» ՀԿՌՀ֊ներ է ուղարկել

Փետրվարի 20-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ դեպի Սիրիայի սահման՝ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի ստորաբաժանումներ են ուղարկվել հրթիռային կայաններ։

Հրապարակվել էր նաև տեսանյութ, ինչից մենք պարզեցինք, որ թուրքական Տ-300 «Քասրղա» ՀԿՌՀ֊ները դուրս են բերվում Քրքան քաղաքի ռազմաբազայից և ուղևորվում դեպի Հաթայ նահանգի հարավ՝ Սիրիայի սահման, իսկ մի քանի այլ բեռնատար մտնում է զորամաս:

Տեսանյութի առաջին հատվածում երևում է «Քասրղա» ՀԿՌՀ-ի առնվազն 2 արձակման մեքենա, 2 տրանսպորտալիցքավորող մեքենա՝ բեռնված հրթիռներով, բեռնատար մեքենա: Երկրորդ հատվածում երևում են նաև բեռնատար մեքենաներ, որոնք մտնում են զորամաս, ինչից կարելի է ենթադրել, որ զորամասը համալրվում է:

Նկարահանման վայրը
ՀԿՌՀ-ների շարասյան ճանապարհը

Թուրքական ՀԿՌԿ-ի արտադրությունը սկսվել է 1997-ից չինական WS-1 ՀԿՌԿ-ի հիմքի վրա։ Նախատեսված է հակառակորդի թիկունքում տարբեր նշանակության կետերի՝ ռազմակայանների, հրթիռային համալիրների արձակման կայանների, օդակայանների, տրանսպորտային հանգույցների, վարչական և արդյունաբերական կենտրոնների խոցման համար։

Նշենք, որ այս ՀԿՌՀ֊ներից կա նաև Ադրբեջանի սպառազինությունում։

T-300 «Քասըրղա» (Kasırğa) ՀԿՌՀ

  • Տրամաչափը՝ 302 մմ,
  • Հեռահարությունը,
    • առավելագույնը՝ 100+ կմ,
    • նվազագույնը՝ 40 կմ,
  • Հրթիռների քանակը՝ 4,
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *