Monthly Archives: Հունվար 2019

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ–ի ռազմական նիստին

գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Հունվար 16, 2019 19:33 | RAZM.INFO -

Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին: Սրան մասնակցել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունները։

Continue reading

[Թարմացված] Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. հայտնի կորուստները. Razm.info

Թաղում Ադրբեջանում Հունվար 16, 2019 19:10 | RAZM.INFO -

2018 թվականին Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 34 կորուստ, որից հայտնի է 33–ի անունը։ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնում է 37 կորստի մասին, սակայն՝ առանց անունների։

Continue reading

Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

Հունվար 16, 2019 17:56 | RAZM.INFO -

Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը: 

Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2018 թվականին. Razm.info

Հունվար 16, 2019 16:54 | RAZM.INFO -

Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2018թ․ 63 զինծառայողի մահվան մասին։

Continue reading

«Տանկային բիաթլոն–2019»–ին առաջին անգամ կին տանկիստներ կմասնակցեն

Կին տանկիստները Հունվար 16, 2019 13:27 | RAZM.INFO -

«Տանկային բիաթլոնին» առաջին անգամ տղամարդ տանկիստների հետ կմրցեն նաև կին տանկիստները։ Այսօրվանից՝ հունվարի 16–ից, սկսել են տանկի կին հրամանատարի, մեխանիկ–վարորդի, նշանառու–օպերատորի պատրաստության պարապմունքները։

Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Մարտակերտի շրջանի հարավ–արևելյան ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Հունվար 15, 2019 21:15 | RAZM.INFO -

Հունվարի 15–ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարա–արևելք ընկած հատվածում:

Continue reading

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ԳՇ նոր պետ է նշանակել

Իսրայել ԶՈւ ԳՇ պետ Ավիվ Կոխավի Հունվար 15, 2019 20:06 | RAZM.INFO -

Հունվարի 15–ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի պաշտպանական բանակի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ավիվ Կոխավիին։ 

Continue reading

Իրանում ձախողվել է արբանյակի արձակումը

Իրանական «Փայամ» արբանյակը: Հունվար 15, 2019 18:29 | RAZM.INFO -

Իրանի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ տեղական «Փայամ» արբանյակը ուղեծիր չի հասել: Արբանյակը արձակվել էր հունվարի 15-ին:

Continue reading

Վերադասավորումներ Ադրբեջանի ռազմարդյունաբերության ոլորտում

Ադրբեջանի «Արազ» ռազմարդյունաբերական ընկերության արտադրամաս Հունվար 15, 2019 16:29 | RAZM.INFO -

Ադրբեջանի նախագահի՝ հունվարի 14-ի հրամանով Ռազմարդյունաբերության նախարարության հիմքի վրա ստեղծվելու է «Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերություն: Հրամանը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

Continue reading

2018-ին թշնամու գործողություններից հայկական ԶՈւ 22 զինծառայող է վիրավորվել. դատախազություն

Հունվար 15, 2019 12:18 | RAZM.INFO -

2018 թվականի ընթացքում հակառակորդի 23 գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 22 զինծառայող:

Continue reading