Ադրբեջանի նախագահի՝ հունվարի 14-ի հրամանով Ռազմարդյունաբերության նախարարության հիմքի վրա ստեղծվելու է «Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերություն: Հրամանը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:
Փաստացի Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը փակվում է և փոխարինվում մեկ այլ մարմնով: Նախարարությունը գործելու է մինչև ԲԲԸ-ի կազմավորումը:
Պաշտոնապես այս քայլը մեկանաբանվում է որպես պետական կառավարման օպտիմալացում՝ ռազմարդյունաբերության հետագա զարգացման նպատակով:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի Ռազմարդյունաբերության նախարարությունը ստեղծման օրվանից շուրջ 13 տարի ղեկավարել էր Յավեր Ջամալովը, որը մահացավ նախորդ տարվա հուլիսին: Նրա մահից հետո նոր նախարար չնշանակվեց, և կառույցն առայսօր ղեկավարում է տեղակալը՝ Յահյա Մուսաևը: Չի բացառվում, որ ընթացող վերադասավորումները կապված են հենց անձնային դերակատարումների հետ: