Իրանում ձախողվել է արբանյակի արձակումը

Իրանի Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ տեղական «Փայամ» արբանյակը ուղեծիր չի հասել: Արբանյակը արձակվել էր հունվարի 15-ին:

Նախարարի խոսքը փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:  Ըստ նրա՝ արձակման 3-րդ փուլում հրթիռը անհրաժեշտ արագություն չի զարգացրել և ուղեծիր չի հասել: «Փայամը» նախատեսված էր արբանյակային լուսանկարներ կատարելու համար: 

Իրանցի պաշտոնյան հավելել է նաև, որ մեկ այլ արբանյակ «Դուսթին» սպասում է արձակման իր հերթին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *