Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ԳՇ նոր պետ է նշանակել

Հունվարի 15–ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի պաշտպանական բանակի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ավիվ Կոխավիին։ 

Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերի թվիթերյան էջում հրապարակվել է նրա լուսանկարը։ 

Նշենք, որ Կոխավին ուներ գեներալ–մայորի կոչում, իսկ այսօր ստացել է գեներալ–լեյտենանտ։ 

Ավիվ Կոխավին նախկինում եղել է Իսրայելի ռազմական հետախուզության, այնուհետև հյուսիսային հրամանատարության պետ, իսկ վերջում արդեն ԳՇ պետի տեղակալ։ Նա այս պաշտոնում փոխարինում է գեներալ–լեյտենանտ Գադի Այզենկոտին։ 

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 14–ին հրաժարական էր տվել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, կապված «Համասի» հետ հրադադար հաստատելու մասին Իսրայելի կառավարության որոշման հետ:

Իսկ արդեն նոյեմբերի 18–ին երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զբաղեցրեց նաև պաշտանության նախարարի պաշտոնը։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *