ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ–ի ռազմական նիստին

Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին: Սրան մասնակցել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունները։

Նիստին քննարկվել են «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրները և Աֆղանստանի զարգացման հեռանկարները:

Նիստին ներկա է եղել նաև Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Սադիկովը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Հայաստանը նույնպես մասնակցում է այս առաքելությանը՝ մոտ 120 հոգանոց անձնակազմով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *