Մանբիջում պայթյունից ամերիկացի զինծառայողներ են զոհվել

Հունվարի 16-ին քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում պարեկություն կատարելիս պայթունից զոհվել են ԱՄՆ ԶՈւ զինծառայողներ:

Այս մասին հայտնել է Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թվիթերյան էջը: Զոհերի թվի մասին տեղեկություններ չի ասվում: 


Reuters լրատվական գործակալությանը իր անանուն պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ զոհված զինծառայողները 4-ն են, կա նաև 3 վիրավոր: Աղբյուրը պատմել է, որ գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապվող մահապարտ ահաբեկիչ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈւ զինծառայողները այդ հատվածում իրականացնում են պարեկություն: Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Սիրիայից շուրջ 2000-ոց ամերիկյան զորախմբի դուրսբերման մասին, իսկ հունվարի 11-ին Պենտագոնից հայտնել էին, որ զորքերի դուրսբերումը արդեն սկսվել է: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *